Մասնագիտություն

Նրանք պահպանում են մեր նյարդերը․ «Մասնագիտություն»

Ժամանակակից աշխարհում չկա մեկը, որ չի բախվել ամեն քայլափոխի շրջակա միջավայրի ամենատարբեր մանր անախորժությունների ու անբարենպաստ հետևանքների, որոնք նյարդայնացնում են՝ սթրես, կենսակերպի ռեժիմի բացակայություն, քնի պակաս, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հասարակական կյանքում դժվարություններ, զայրույթ, վրդովմունք, դժգոհություն, գերլարվածություն, դեպրեսիա, նևրոզ։

Հոգեբանական, ֆիզիկական և էմոցիոնալ բազմաթիվ գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են մարդու նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով նյարդային համակարգի խախտումներ և արդյունքում քայքայում առողջությունը։ Նյարդային համակարգի հիվանդությունների մասին տեղեկությունները հայտնաբերվել են դեռևս հին հունական ու հին եգիպտական աղբյուրներում։

Որպես բժշկության ինքնուրույն ճյուղ՝ նյարդաբանությունը սկսել է աստիճանաբար առանձնանալ 19-րդ դարի երկրորդ կեսից։ Նյարդային համակարգն ամեն վայրկյան վերահսկում, համակարգում, կարգավորում և ղեկավարում է մարդու գործողությունները։

Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը, հուզական և հոգեկան վիճակը, տրամադրությունը, մտավոր գործընթացներն ու իրավիճակները։ Նյարդային համակարգի խանգարումների պատճառով առաջանում են բազմաթիվ հիվանդություններ․ ահա թե ինչու անչափ կարևոր է, որ նյարդային համակարգն առողջ լինի, իսկ առողջ նյարդային համակարգի կարևոր նախապայմանն են առողջ ապրելակերպն ու ճիշտ սննդակարգը։

Զրույց նյարդաբան, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության ղեկավար, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Եկատերինա Հովհաննիսյանի հետ։

Back to top button