
Հաղթանակներից բացի հպարտանալու առիթ ունեք նաև մրցաշարի բարձր կազմակերպվածությամբ՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ավստրիայի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Վիկտորիա Հանը։ Նրա խոսքով՝ երևանյան առաջնությունն իրեն հաճելիորեն զարմացրել է ։
«Թե’ կազմակերպվածություն է բարձր մակարդակի վրա, թե’ մարզասրահներն են լավը, թե հյուրանոցները։ Ինչ վերաբերում է առաջնության բացմանը, ես անձամբ ներկա չեմ եղել, բայց հետևել եմ հեռուստատեսությամբ և վստահաբար կարող եմ ասել, որ այն լիովին համեմատելի էր Օլիմպիական խաղերի բացման հետ»,–ասել է Վիկտորիա Հանը։