
Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ տպավորված եմ Եվրոպայի առաջնության կազմակերպմամբ՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ֆինլանդիայի կանանց հավաքականի մարզիչ Կատարինա Վարիսը։
«Թերևս լավագույն առաջնությունն է, որին մասնակցել եմ։ Ամեն ինչ արվել է հավաքականների լավ մարզվելու ու լավ մասնակցության համար՝ սկսած տրանսպորտային խնդիրներից մինչև սնունդ։ Իսկապես ֆանտաստիկ տպավորություններ ունեմ»,– ասել է մարզիչը։
Նրա խոսքով՝ տպավորիչ է նաև հայաստանցիների սերը ծանրամարտի նկատմամբ։ Այստեղ բոլորը տեղյակ են այս մարզաձևից ու սիրում են այն՝ ասել է Կատարինա Վարիսը՝ նշելով, որ առաջնության մասնակիցները նույնպես զգում են այդ սերը։