Ժամանակի վկան

18-19-դարերի Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ տեսաբանները․ Աննա Արևշատյան․ «Ժամանակի վկան»

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Արևշատյանի հետ այսօր ներկայացնելու ենք 18-19-րդ դարերում Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանների մասին թեման, որն ավելի հանգամանորեն հեղինակը ներկայացրել է 2021  թ․ հրատարակված գրեթե նույնանուն գրքում։

18-րդ դարի կեսերից սկսած հայերի դերակատարությունն Օսմանյան կայսրության կյանքի տարբեր ոլորտներում ավելի ակնառու և որոշիչ դարձավ։

Հայ երաժիշտ-տեսաբանների սերունդը նպաստեց հայ ազգային մասնագիտացված երաժշտական արվեստի զարգացմանը։ Այդ նրանք էին, որ ձևավորեցին նոր ժամանակի հայ ազգային երաժշտատեսական միտքը։ Ազգային երաժշտագիտության հիմնադիրը Գրիգոր Գապասաքալյանն էր։

Ի՞նչ հարցեր էին հետաքրքրում քննարկվող ժամանակաշրջանի հայ եկեղեցական երաժշտագետներին, կամ ինչպես ընդունված էր նրանց անվանել՝ ձայնագետներին։

Համբարձում Լիմոնջյանի ոչ գծային նոտագրության գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ և փոխարինեց միջնադարյան խազային նշանագրության համակարգին։

Կոստանդնուպոլսում գործած հոգևոր երաժշտության հայտնի գիտակ և ձայնագետ Նիկողայոս Թաշճյանի անվան հետ են կապվում երաժշտածիսական մատյանների առաջին գիտական հրապարակումները կամ ձայնագրումները։

Պոլսահայ երաժշտական կյանքի վերաբերյալ անգնահատելի են Կոմիտասի հաղորդած արժեքավոր տեղեկություններն ու նրա տված գնահատականները։

Ամփոփելով հաղորդումը պրոֆեսոր Աննա Արևշատյանը հավելեց, որ խորհրդային և ապա՝ անկախության ժամանակաշրջաններում հայ երաժշտագիտությունն ավելի զարգացավ՝ չհեռանալով ազգային ակունքներից։

Back to top button