Մասնագիտություն

Մասնագետ, որը բուժում է երկրագնդի ամենատարածված հիվանդություններից մեկը․ «Մասնագիտություն»

Այն երկրագնդի ամենատարածված հիվանդություններից մեկն է, անգամ հասցրել է համարվել դարի հիվանդություն, կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ, կարող է ունենալ սեզոնային բուռն ծաղկման շրջաններ, ու չնայած երբեմն մենք դրանց անլուրջ ենք վերաբերվում, բայց ախտանշանները կարող են լինել և՛ մեղմ, և՛ նույնիսկ կյանքին սպառնացող։

Ալերգիա՝ երկրագնդի ամենատարածված հիվանդություններից մեկը: Թե ինչից է այն առաջանում, հստակ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ ալերգիկ ռեակցիայի առաջացումը կախված է իմունային համակարգի աշխատանքից․ իմունային համակարգի խանգարումները հատկապես առաջատար տեղ են զբաղեցնում բոլոր ալերգիաների առաջացման և զարգացման գործընթացներում։

Ծաղկափոշին, սնունդը, դեղորայքը, օրգանիզմի հորմոնալ խանգարումները, կենցաղային քիմիայի միջոցները, արևը, բույսերը, կենդանիները, փոշին, միջատների խայթոցը, դիմահարդարման միջոցները, օծանելիքը և շրջակա միջավայրի շատ այլ տարրեր կարող են դառնալ ալերգիայի պատճառ, որոնց հետ մարդը շփվում է առօրյա կյանքում, ինչպես նաև գոյություն ունեն բազմաթիվ այլ չպարզված պատճառներով ալերգիաներ։

Սակայն պետք չէ մոռանալ, որ ներկայումս գոյություն ունեն շատ կանխարգելիչ միջոցներ՝ ալերգիան կանխելու կամ թեթևացնելու համար, և այդ հարցում կօգնի հմուտ ալերգոլոգը։

Մասնագետ, որը զբաղվում է ալերգիայի առաջացման, բուժման և կանխարգելման հարցերով, իսկ մասնագիտությունը բավականին արդիական է և անհրաժեշտ, որովհետև, ցավոք, ալերգիայի տարբեր ձևերով տառապող մարդկանց թիվն օրեցօր աճում է:

Back to top button