Հայագիտակ

Երեք տոն՝ Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանում․ «Հայագիտակ»

Այս տարի Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանը երեք տոն ունի նշելու․ լրանում է Սարդարապատի հերոսամարտի համալիրի հիմնադրման 55 տարին, Հայոց ազգագրության թանգարանի հիմնադրման 45-ամյակը և Սարդարապատի հերոսամարտի 105-րդ տարին։

Թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն ասում է. «Ամեն ինչ պետք է անենք հոբելյանները հավուր պատշաճի նշելու համար։ Արդեն ունենք հոբելյանական միջոցառումների ծրագիրը։ Չեմ կարող ամեն ինչ ասել, թող լինեն նաև անակնկալներ, բայց լինելու են նոր ցուցադրություններ՝ Հայաստանի պատմության թանգարանից բերված նմուշներով նաև, որտեղ կլինեն հերոսամարտի մասնակիցների անձնական զենքերը։ Մրցակցություն կա, իհարկե, բայց նաև պետք է մեկտեղենք մեր ուժերը՝ հոբելյանները գեղեցիկ ներկայացնելու համար»։

Կլինի նաև հայկական ծիրանափողին նվիրված մրցույթ-փառատոն, որին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերից ժամանած երիտասարդ դուդուկահարներ։
Կլինի նաև նորաձևության ցուցադրություն՝ ազգային զարդանախշերով զգեստների ներառմամբ։

Հատուկ ստենդի վրա կցուցադրվեն թանգարանի բոլոր հիմնադիրների նկարները, մանրամասն կներկայացվի նրանց ավանդը համալիրի և թանգարանի կայացման գործում։ Տարին լի է լինելու անակնկալներով։ Այցելուներին սպասում են`սիրով։

Back to top button