Հայագիտակ

Եվրոպական մեդալներ՝ հայկական պահածոյացված մրգերին․ «Հայագիտակ»

19-րդ դարավերջին Նորագավիթը գյուղ էր` Երևանի մոտակայքում։ Այստեղ այնքան առատ բերք էր ստացվում, որ Պետրոս Էսապյանի հայրը հարստություն կուտակեց, որդուն ուսման տվեց և արդեն պետք է վայելեր կյանքը, բայց հանկարծակի մահացավ 1902-ին։

Սակայն Պետրոսը, որն արդեն Ռուսաստանից ու արտասահմանից սարքեր էր բերել, սկսեց պահածոյացնել բերքի ավելցուկն ու արտահանեց Ռուսաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Ուկրաինա։

Հայկական պահածոյացված միրգը սիրեցին ու գնահատեցին։ Վկան Պետրոս Էսապյանի ստացած մեդալներն են։ Էսապյանն իր գործը շարունակեց նաև խորհրդային տարիներին՝ մեծացնելով արտադրության ծավալն ու տեսականին։ Նա դարձավ այս ոլորտի առաջամարտիկը ԽՍՀՄ-ում։

Back to top button