Դպրություն

Հայ դպրոցականները` Ժաուտիկովյան օլիմպիադայի հաղթող․ «Դպրություն»

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաներից 14-ը արժանացան մեդալների, որից 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ: Իսկ թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցն արժանացել է խրախուսական մրցանակի։ Մրցույթին մասնակցում էին ավելի քան 25 երկրի ուսանողներ։

Օլիմպիական բարձր արդյունքներն ուսուցիչների աշխատանքի արդյունքն են։
«Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան սկսվելու պահից՝ 2005 թվականից, նրան մասնակցում էին ԱՊՀ երկրներից որոշ դպրոցներ։ Հետագայում բավականին ընդլայնվել է՝ ներառելով շատ երկրներ։ Այժմ Ժաուտիկովյան օլիմպիադային մասնակցում են ԱՊՀ գրեթե բոլոր երկրները, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ, Իրանը, Մոնղոլիան։

Այս տարի արդեն նույն երկրներից կային ավելի շատ թիմեր։ Իսկ Հայաստանում այս տարի մասնակցել է 4 դպրոց՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը, «Քվանտ» վարժարանը, ՀԱՊՀ-ի վարժարանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանը։

Օլիմպիադան բավական բարդ խնդիրներ է ներառում, ժյուրիի կազմում հզոր մասնագետներ են՝ տարբեր երկրներից։ Բայց կարևորն այն է, որ մեր աշակերտները կարողանում են այդ դժվար խնդիրները հաղթահարել և ստանալ բավականին լավ արդյունքներ»,- ասում է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմի ղեկավար Գուրգեն Ասատրյանը։

Կամո Միրաքյան — ոսկե մեդալ (մաթեմատիկա)
Արեգ Բարսեղյան — ոսկե մեդալ (ֆիզիկա)
Մարիա Առաքելյան — արծաթե մեդալ (ֆիզիկա)
Վահան Բաղդասարյան- արծաթե մեդալ (մաթեմատիկա) Ալեն Ղազարյան — արծաթե մեդալ (մաթեմատիկա)

Back to top button