ԿարևորՀասարակություն

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է

Ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, հայտնումեն Երևանի Մետրոպոլիտենից։

Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։

«Շնորհակալություն մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում են իրենց աշխատանքին, քանզի հենց իրենք են Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները»,- նշված է հաղորդագրությունում։

Նախօրեին՝ Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի էր ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել էին մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։

Back to top button