ԿարևորՀասարակություն

ԱՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի  սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։

Նախագահ Հարությունյանին ուղեկցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:

Back to top button