ԿարևորՍպորտ

Թուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի պետական օրհներգը. կայացավ երիտասարդ չեմպիոնների պարգևարման արարողությունը

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնությունում Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել՝ օղակների վարժության եզրափակչում հավաքելով 13.633 միավոր և գրավելով առաջին հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.400 միավորով 4-րդն էր:

Ավելի վաղ երիտասարդական ԱԱ-ի նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հաղթող էր ճանաչվել 14.633 միավորով, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

Back to top button