ԿարևորՀասարակություն

Ալրաղացի բունկերի պատը փլուզվել է մետրոյի ռելսերի վրա

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր ժամը 14:23-ին մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։

Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։

Միաժամանակ տեղեկացնում են, որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։

Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։

Մետրոպոլիտենից հայցում են ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

Back to top button