ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ապրիլի 1-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Back to top button