

Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Մրցաշարը, որին մասնակցում էր 10 հոգի, տեղի ունեցավ Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում։
Սարգսյանը մեկ միավոր զիջեց գլխավոր մրցանակը նվաճած սերբ Ալեքսանդր Ինջիչին՝ տանելով 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի և պարտվելով միայն վերջին տուրում։