ԿարևորՍպորտ

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալներ է նվաճել

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի և պոկում ու հրում վարժությունների բրոնզե մեդալները։

Երկամարտում նա հավաքեց 221 կգ: Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 98 կգ, իսկ հրում վարժությունում՝ 123 կգ: Այս վարժությունում էլ Պողոսյանը արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։

Back to top button