ԿարևորՀասարակություն

«Ռադիոլուրի» լրագրողն արժանացել է խրախուսական մրցանակի «ԷներGիտակ» լրագրողական մրցույթում

«Ռադիոլուրի» լրագրող Հասմիկ Դիլանյանն արժանացել է խրախուսական մրցանակի «ԷներGիտակ» լրագրողական մրցույթում «Դաշտն ազատականացված է, ռիսկերը չեզոքացվում են․ որտեղի՞ց գտնել հոսանք՝ ցածր գնով» նյութի համար։

«ԷներGիտակ» լրագրողական մրցույթը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Մրցույթի նպատակն էր խրախուսել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների մասին որակյալ լուսաբանումը և հանրությանը առավել հասանելի ու մատչելի մատուցումը։

Back to top button