ԿարևորՔաղաքական

Ռազմական համագործակցության նոր ծրագիր Հայաստանի և Հունաստանի միջև

Մարտի 28-ին Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից ստորագրվել է 2023 թվականի «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր» (Ռազմական համագործակցության ծրագիր)։

Այն ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում:

Ծրագիրը, ի թիվս այլոց, ներառում է.

• Համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում.

• Հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն.

• Համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասին.

• Մասնակցություն խաղաղության աջակցության գործողությունների բազմազգ ուսումնական կենտրոնի դասընթացներին.

• ՀՕՊ համակարգերի կիրառման փորձի և քաղած դասերից գիտելիքների փոխանակում.

• Կադրերի փոխանակում և այցելություններ դպրոցներ և բազմազգ դպրոցներ, ինչպես նաև սեմինարների իրականացում.

• Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անձնակազմի հանդիպումներ և բանակցություններ՝ հատուկ շեշտադրելով համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում:

Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը և էլ ավելի ամրապնդում նրանց զինված ուժերի օպերատիվ կարողությունները և փոխգործունակության մակարդակը՝ նպաստելով Հունաստանի և Հայաստանի դերի ամրապնդմանը` տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում:

Back to top button