Հայագիտակ

200 տարի առաջ Հռոմի պապը 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան նվիրեց Բոլոնիայի համալսարանին․ «Հայագիտակ»

Բոլոնիայի համալսարանը հիմնադրվել է 1077թվականին և համարվում է Եվրոպայի հնագույն համալսարանը։ Այստեղ գործում է հայագիտության ամբիոն, որը ղեկավարում է պրոֆեսոր Աննա Շիրինյանը։

«Հայաստան՝ հազարամյակների երկիր» գիտաժողովի ընթացքում բ. գ. թ. Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ հայկական Երուսաղեմի և Բոլոնիայի համալսարանում պահվող եզակի հայկական ձեռագրին նվիրված զեկուցումներով։

Խաչիկն ասում է. «Երուսաղեմի հայկական համայնքը հնագույնն է մեր գազթօջախներից և շատ կարևոր է, որ հայագիտական այս կենտրոնում հնչի նրա հնագույն անցյալի մասին»։

Իսկ համալսարանում պահվող հնագույն հայկական ձեռագիրը Պոլսի դպրոցին է պատկանում, ունի շքեղ նկարազարդումներ և այն 200 տարի առաջ նվիրել է համալսարանին Հռոմի Բենեդիկտոս 14-րդ պապը:

Back to top button