ԿարևորՀասարակություն

Գյումրիում հիմնանորոգված 19 փողոցներում արձանագրված թերությունները սահմանված ժամկետներում կվերացվեն

Գյումրիում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգված թվով 19 փողոցներում իրականացված շինարարական աշխատանքների որակի վերահսկողության և դրանցում թերացումները բացառելու նպատակով՝ մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատուները, շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ շրջել են փողոցներում։

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների վերաբերյալ կկազմվի համապատասխան արձանագրություն՝ աշխատանքներում առկա թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու նպատակով։ Այցելություն է եղել նաև Ախուրյան համայնքի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերի մանկապարտեզների շինհրապարակներ։

Back to top button