ԿարևորՀասարակություն

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են զինդատախազի հետ

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատներն այսօր հանդիպել են զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ։ Գրեթե 3 ժամ տևած հանդիպումը քիչ առաջ է ավարտվել։ Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ հանդիպման ընթացքում իրենց բոլոր հարցերի պատասխանները չեն ստացել։ Ծնողները զինդատախազից, մասնավորապես, հետաքրքրվել են՝ արդյո՞ք դեպքի պաշտոնական վարկածից բացի, այլ վարկածներ նույնպես քննության առարկա են դարձել, ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրի անձեռնմխելիությունը՝ մինչև քննչական գործողությունների մեկնարկը։

Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատները շարունակում են պնդել՝ չեն հավատում հրդեհի պաշտոնական վարկածին ու հետևողական են լինելու ողբերգության մեղավորներին պարզելու հարցում՝ ընդգծել է տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Back to top button