ԿարևորՍպորտ

ԱԱ․ Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ ցույց տալով 300 կգ արդյունք։ Նա նվաճել է նաեւ երկու փոքր բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Աշոտ Մարգարյանը բարձրացրեց 137 կգ, հրում վարժությունում՝ 163 կգ։

Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը,  երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։

Back to top button