
Տնտեսագետ Մարկո Կոլանովիչը իրատեսական է համարում «Minsky moment» փուլի վրա հասնելը:
Նա հիշեցնում է, որ դրան նախորդող փուլի նշաններն արդեն առկա են: Վերջին օրերին բանկերի սնանկացումները, շուկայական ցնցումները և տոկոսադրույքների աճով պայմանավորված անորոշությունը դրա վառ ապացույցն են:
ԱՄՆ հասարակ քաղաքացիները սկսել են զսպել բորսայական առևտրին մասնակցելու իրենց ցանկությունը: Այս տարի տնային տնտեսությունները 2018-ից ի վեր առաջին անգամ ավելի շատ կվաճառեն, քան թե կգնեն բաժնետոմս:
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը լքել է միջազգային բրենդների 33%-ը: Բրենդների 36%-ը դեռևս տատանվում է հեռանալու հարցի շուրջ: