Դպրություն

Բարձրագույն կրթություն չունեցող 1400-ից ավելի ուսուցիչ կազատվի աշխատանքից․ «Դպրություն»

Օգոստոսի 20-ից բարձրագույն կրթություն և մանկավարժի համապատասխան որակավորում չունեցող ուսուցիչներն իրավունք չեն ունենա աշխատել դպրոցում: Այս դրույթն ամրագրված է «Հանրակրթության մասին» օրենքում դեռևս 2009-ից: Օրենքն արդեն երկու անգամ երկարաձգվել է։ Կառավարությունը երրորդ հնարավորությունը չի տալիս։

Էլմիրա Պողոսյան

«Մենք ունենք սահմանափակում՝ այլևս չընդունել դպրոցներում ուսուցիչ, ով չունի բարձրագույն կրթություն։ Օրենքի պահանջ է։ Մեր դպրոցում կա աշխատող միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչ, որը շատ լավ մասնագետ է և մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից։ Եթե նա չաշխատի, հարց է ինչպես ենք նոր ուսուցիչ գտնելու։ Ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է նախապես ռիսկերը հաշվի առնել»,– ասում է Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի տնօրեն, «Հույս և ապագա» կազմակերպության հիմնադիր Էլմիրա Պողոսյանը։

Ատոմ Մխիթարյան

«Հարցը գլոբալ է։ Եվ ամբողջ հանրապետությունում աղետալի իրավիճակ կստեղծվի, եթե միանգամից կիրառվի այս օրենքը։ Ընդհանուր խորապատկերին ավելանում է նաև այն իրավիճակը, որ ունենք հարյուրից ավելի դպրոցներ, որտեղ դեռևս կան ուսուցիչների թափուր հաստիքներ»,– մտահոգվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Back to top button