ԿարևորՍպորտ

Նախավերջին խաղափուլում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը

Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները։

Մարտի 28-ին հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի ՄՎ Գյունայ Մամեդզադեին:

Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները:

Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները:

Back to top button