ԿարևորՄշակույթ

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է բրազիլական փառատոնի պաշտոնական մրցույթներում

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն, ընդգրկվել է Բրազիլիայի Ֆանտասպոա Պորտո Ալեգրիի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնի (Fantaspoa International Fantastic Film Festival of Porto Alegre) և ԱՆԻՄԱՏԻԲԱ (ANIMATIBA Festival Internacional de Animacao de Curitiba) միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթներում։

Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, Ֆիլմի ռեժիսորն Արմինե Անդան է, սցենարիստներն են Արմինե Անդան, Ռոման Բալայանը, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան, բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէհ, պրոդյուսերներ՝ Արմինե Անդա, Աշկան Ռահգոզար, Արման Ռահգոզար, ընկերություններ՝ Հոշկի ֆիլմ (Հայաստան), Հուրախշ Ստուդիոզ (Իրան):

Back to top button