ԿարևորՀասարակություն

Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են ֆրանսիական շուկայում

Մարտի 27-ին և 28-ին Լիոն և Փարիզ քաղաքներում տեղի է ունեցել առաջին հայկական փոխճանաչողական այցը (Roadshow-ն) ֆրանսիական շուկայում:

Միջոցառմանը ներկա են եղել ֆրանսիացի զբոսաշրջային գործակալներ և օպերատորներ:

Հայաստանը ներկայացվել է որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ իր զբոսաշրջային նոր ու հետաքրքիր առաջարկներով: Հյուրերն առիթ են ունեցել համտեսելու հայկական խոհանոցը և գինիները՝ վայելելով հայկական երաժշտություն:

Միջոցառումն իրականացվել է ԵՄ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ:

Back to top button