Հաջողության նոտա

Լավ բժիշկը պետք է լինի նաև հոգեբան․ «Հաջողության նոտա»

Նա շատ լավ գիտի, թե ինչպես պետք է հոգ տանել մաշկի մասին, որքան կարևոր է ճիշտ խնամքը: Գիտի գրագետ մոտեցման բոլոր գաղտնիքները, որոնք կօգնեն մարդկանց ավելի ինքնավստահ լինել և հայելու առաջ հիանալ խնամված ու թարմ դեմքով: Նրա համար կարևոր են նվիրվածությունն ու հոգատարությունը:

Յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ մոտեցումը յուրովի է: Կարևոր է համարում այլ երկրներում վերապատրաստումները, սիրում է ճամփորդել, հասցրել է լինել 43 երկրում: Գենետիկայի ինստիտուտի մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանը մասնագիտության ընտրության հարցում երկար չի մտածել, քանի որ բժիշկների ընտանիքում է մեծացել:

Նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը, ձեռքբերումների և հաջողությունների համար շնորհակալ է հորն ու ավագ գործընկերներին: Սիրով կիսվում է իր փորձառությամբ, եթե զգում է, որ դիմացինը ցանկություն ունի սովորելու: Թեպետ համեստ է և չի սիրում իր մասին շատ խոսել, բայց նաև մաքսիմալիստ է, գործում ձգտում է կատարելության:

Ռշտուն Բաբայանի համար կարևոր է առողջ ապրելակերպը՝ առողջ սնունդ, մարզումներ, ընթերցանություն և ապագայի մասին խոստումնալից մտորումներ։ Նախընտրում է բնական գեղեցկությունը, ռոմանտիկ է, բայց խանդոտ, ինքն իր հետ անկեղծ է: Ազնիվ է և չի հանդուրժում անարդարությունը: Նա գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում և նպատակաուղղված գնում է իր նպատակի հետևից:

Back to top button