ԿարևորՀասարակություն

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների վերջնական արդյունքները

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր վեց շախմատիստուհի։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը  վաստակեց  7,5 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 7,0-ական միավորով հանգրվանել են, համապատասխանաբար, 15-րդ եւ 18-րդ հորիզոնականներում։

Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով բաժանել է 26-42-րդ, իսկ Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով 58-77-րդ տեղերը։ Պոլինա Կոբակը 5 միավորով բաժանել է 79-91-րդ տեղերը։



Back to top button