ԿարևորՀասարակություն
Երևանում քամին ծառեր է տապալել

Քամու հետեւանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։






Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։
Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։