ԿարևորՀասարակություն
ԵԱ․ Հայ շախմատիստուհիների վերջնական արդյունքները


Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր վեց շախմատիստուհի։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։
Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 7,0-ական միավորով հանգրվանել են, համապատասխանաբար, 15-րդ եւ 18-րդ հորիզոնականներում։
Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով բաժանել է 26-42-րդ, իսկ Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով 58-77-րդ տեղերը։ Պոլինա Կոբակը 5 միավորով բաժանել է 79-91-րդ տեղերը։