Էկոսֆերա

Գործադուլների հետևանքով փարիզյան փողոցներում ավելի քան 10 հազար տոննա աղբ է կուտակվել․ «Էկոսֆերա»

Մարտի սկզբից Ֆրանսիայի մայրաքաղաքում կոմունալ ծառայությունների աշխատակիցները, մասնավորապես՝ հավաքարարները, գործադուլ են անում՝ պահանջելով հրաժարվել Մակրոնի նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներից։

Ի նշան բողոքի՝ աշխատակիցները աղբի պարկերով գրեթե ամբողջ բարիկադներ են կառուցել, հատկապես «ռեստորանային» փողոցներում։

Աշխատողների դժգոհությունը կապված է սանիտարական ծառայության մասնագետների կենսաթոշակային տարիքը երկու տարով, այսինքն՝ մինչև 59 տարով բարձրացնելու պետության նախաձեռնության հետ։

Միաժամանակ կրճատվում է արձակման վճարը բոլոր նրանց համար, որոնք աշխատանքային վտանգավոր պայմաններում ժամանակից շուտ են հեռանում աշխատանքից։

Գործադուլների ընթացքում փարիզյան փողոցներում արդեն ավելի քան 10 հազար տոննա աղբ է կուտակվել։ Իշխանությունները լրջորեն անհանգստացած են հանրային առողջությանը սպառնացող վտանգով, մանավանդ, որ քաղաքի մաքրման դադարեցմամբ զգալիորեն ակտիվացել են առնետնեը: Սոցիալիստական թևը ներկայացնող Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն խնդրի լուծման ուղիներ է փնտրում։

Back to top button