Հայագիտակ

Մկրտիչ Մուսինյանց․ խեղճ որբուկից՝ Երևանի քաղաքագլուխ․ «Հայագիտակ»

Մկրտիչ Մուսինյանցը ծնվել է Երևանում՝ Կոնդում։ Վաղ հասակում զրկվելով հորից ու մնալով մոր խնամքին՝ մանուկ հասակում նա գրեթե կրկնեց թումանյանական Գիքորի ճակատագիրը։

Կիսաքաղցած, հաճախ հաց ու թեյով, երբեմն` միայն թեյով, նա այնքան ոգու կորով ուներ, որ ծառա աշխատելով՝ կարողացավ ավարտել Ներսիսյան դպրոցը։ Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող Նարինե Վասիլյանը պատմում է.

«Մկրտիչն այնքան ուսումնատենչ էր, որ շուտով մեկնեց Մոնպելիե, գինեգործական, կոնյակագործական բարձրագույն գիտելիքներ ձեռք բերեց, հմտացավ նաև շերամապահության մեջ։ Նա պաշտում էր Երևանը և վերադառնալով՝ լծվեց աշխատանքի։ Աշխատեց Թաիրովի, իսկ հետո նաև Շուստովի հետ»։

Նա գիտեր Երևանի տարածքում և մերձակայքում աճող խաղողի բոլոր թփերն ու ճանաչում էր բոլոր այգեգործ գյուղացիներին` անուն առ անուն։ Չափազանց զբաղված լինելով՝ նաև հասարակական-քաղաքական լայն գործունեություն ծավալեց։

Չափազանց սիրված էր համաքաղաքացիների կողմից, քանի որ զբաղվում էր գործարանի բանվորների առողջության, կենցաղի հարցերով, ապահովում էր նրանց բնակարաններով։ Նա դարձավ Երևանի վերջին քաղաքագլուխը։

Բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների անդամ էր։ Եղեռնի տարիներին մեծ աշխատանք տարավ գաղթականներին սնելու և տեղավորելու համար։ Խորհրդային տարիներին շարունակում էր աշխատել կոնյակի գործարանում։

Back to top button