Մասնագիտություն

Բարձրակարգ սպասարկումն արվեստ է․ «Մասնագիտություն»

Բարձրակարգ սպասարկում, գոհ և հավատարիմ հաճախորդ, կայուն եկամուտներ. ահա սպասարկման մեկ միասնական համակարգ ստեղծելու կարևոր նախապայմանը։

Սերվիս՝ տարատեսակ ծառայությունների մատուցման գործընթաց կամ սպասարկման մշակույթի ներդրում, մարդկության գործունեության ամենախոշոր ոլորտներից մեկն ու կյանքի որակը բնութագրող ցուցանիշ, որն ունի մեծ կարևորություն և անհրաժեշտություն։

Ժամանակակից աշխարհում մարդկության գործունեության ամենախոշոր ոլորտներից մեկն է սերվիսը: Որակյալ, հիմնարար գիտելիքներով և հմտություններով մասնագետների պահանջարկն այս ոլորտում բավականին բարձր է։

Եվ քանի որ բոլորն են ուզում ստանալ բարձրակարգ սերվիս ծառայություններ, հետևաբար ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի է մեծանում սերվիսի դերը՝ դառնալով տարբեր երկրների տնտեսությունների առաջատար ճյուղերից մեկը, մարդկանց կյանքի անբաժան մասնիկն ու բարեկեցիկ ապագայի հիմքը:

Զրույց Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանի հետ:

Back to top button