ԿարևորՀասարակություն

Արմավիրցի հերոսների պատմությունները՝ «Մարդկային խղճի պատասխանը» գրքում

Լույս է տեսել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների մասին պատմող «Մարդկային խղճի պատասխանը» գիրքը, որի շնորհանդեսն օրերս  տեղի է ունեցել Երևանում:  Գրքում Արմավիր քաղաքի 46 հերոսների կենսագրություններն ու մարտական գործողություններին նրանց մասնակցության պատմություններն են:

Արթուրը, Հարութը, Մարատը , Գերասը,  եղբայրներ Արմենն ու Ռուբենն իրենց հազարավոր հասակակիցների նման չհասցրեցին զգալ կյանքի գույները․ տղաների երազանքները կիսատ մնացին: 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի հերոսների մասին է պատմում  «Գթության մայր միջազգային միություն» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր  Լիլիթ Չիբուխչյանի  «Մարդկային խղճի պատասխանը» գիրքը:

«Ինչու՞ «Մարդկային խղճի պատասխանը», որովհետև մենք բոլորս պետք է խիղճ ունենանք , որ այդ խղճի դեմ պատասխան տանք: Չկա մի գիշեր, որ ես կարողանամ  ուղղակի քնել, քանի որ նույնիսկ երազում եմ գրում, խոսում նրանց  հետ. և՛ վերապրում  եմ, և՛ ծնողների հետ  ցավում եմ: Տղերքից եմ ես ուժ ստանում, ամեն գիրք գրելուց ես զգում եմ տվյալ գրքի հերոսների ներկայությունը»:

Մարդկային խիղճը նրան հանգիստ չի տվել դեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որտեղ կորցրել է հարազատներին ու որոշել  զորավիգ լինել զոհվածների ընտանիքներին:  Նա նաև  «Առաջին գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավարն է: Լիլիթի մարտական գործունեությունը սկսվել է ներքին զորքերից։

«1993թ-ին, երբ կոտորվեց  իմ ողջ ընտանիքը, Եռաբլուրում են նրանք, ես ամուսնուս գերեզմանին երդվեցի, որ մինչև կյանքիս վերջին օրը  կծառայեմ այն ընտանիքների զավակներին, որոնք չկան, այսինքն՝ ինչքան քեզ կհիշեմ, այնքան էլ այդ երեխաներին:  30 տարվա մեջ խոստումս չեմ դրժել, միշտ եղել եմ բոլորի կողքին»:

«Մարդկային խղճի պատասխան»-ը  հեղինակի 50-րդ գիրքն է, որտեղ ամփոփված են  հայրենքի նվիրյալների կենսագրություններն ու մարտական գործողություններին նրանց մասնակցության   պատմությունները։ Դրանք  ծնողներին են փոխանցվել զինակից ընկերներից․պատմությունները նման են իրար։

«Սկզբից, երբ սկսեցի գրել, մի պահ ինձ թվում էր, թե նույն բովանդակությամբ պատմություններում  ծնողները միայն անուն-ազգանուններն են փոխել և ուղարկել: Հետո,  երբ վերցրեցի  մեղրեցի, ղափանցի և արմավիրցի  տղաների պատմությունները, որտեղ հնարավոր չէր, որ ծնողներն իրար ճանաչեն զգացի, որ բոլորը նույն պատմությունն ունեն, տղաները յուրահատուկ են իրենց  արտաքինով, մտածելակերպով, ամեն ինչով»:

Լիլիթ Չիբուխչյանն ասում է, որ դժվարությամբ է հավաքել տղաների տվյալները, գործի է դրել համացանցը, բայց գիրքը երկրոդ և երրորդ մասեր կունենա։

«Առաջին գիրքը Արմավիր քաղաքի տղաների մասին է, իսկ 2-րդ և 3-րդ գրքերում  մարզի տարբեր գյուղերից ու բնակավայրերից եմ ընդհանրացրել, քանի որ ինձ չտվեցին զոհվածների անունների ցանկը: Սովորաբար, ես եմ դիմում ու վերցնում, որպեսզի հեշտությամբ գտնեմ ծնողներին, զանգեմ: Բայց այս անգամ չկարողացա ձեռք բերել ցուցակները և սոցիալական ցանցերի միջոցով եմ  գտել, խնդրել ուղարկել»:

Գրքի շնորհանդեսին ներկա էին զոհվածների ծնողները,  իսկ օդը լցված էր տղաների շնչով ու ներկայությամբ:  Ծնողների զգացողությունները տարբեր են․ գրքի հրատարակմամբ  նրանց վիշտը փոքր-ինչ փարատվել է.  որդիներին չեն մոռացել,  անուններն անմահացել են:

«Զգացողություններս անբացատրելի են»,  «Հպարտություն են զգում»,  «Ես շնորհակալ եմ, որ գնահատված են  և՛ մեր երեխաները, և՛ մենք: Հազար ափսոս մեր տղաներին, մենք պիտանի սերունդ կորցրեցինք», «Մի քիչ հուզված եմ, բայց շնորհակալ եմ Լիլիթ Չիբուխչյանին, որ միշտ մեր կողքին է, թե՛ հոգով, թե՛ սրտով: Նաև անմահացրեց մեր որդիների անունները, Գերասս այդպես էր ուզում,  նպատակներից մեկը՝ մնալ պատմության մեջ, որ Գերաս անունը տարածվի, ու այս գրքերով ինչ-որ չափով իր նպատակն իրականություն է դառնում»:

Հերոսների մասին պատմող գրքերը հրատարակվել են Լիլիթ Չիբուխչյանի անձնական միջոցներով և չեն վաճառվում, ասում է՝ հերոսացած տղաների արյունը չի կարելի վաճառել: Տպաքանակը փոքր է. գրքերը նվիրում է  ծնողներին, գրադարանին, մեկական օրինակ էլ ուղարկում ԱՄՆ:  «Առաջին գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հետմահու պարգևատրել է զոհվածներին՝ ծնողներին հանձնելով  պատվոգր

Back to top button