ԿարևորՏնտեսական

Կանխնվել է սիգի ձկնկիթի Հայաստանից արտահանման դեպք

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել «սիգ» ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով:

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի փոխարեն փաստացի առկա է 4918կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով «սիգ» ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։

Կառավարությունը ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է ընդունել:

Back to top button