Խոշորացույց

Ի շրջանս յուր. ինչպես դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու տրանսպորտային ուղիները. «Խոշորացույց»

20 տարի առաջ` մարտին, Հայաստանում 1 դոլարն արժեր 590 դրամ, այդ տարի` 2003 թվականին, համախառն ներքին արդյունքի աճը կազմում էր մոտ 14 տոկոսը։ Հետո երկնիշ աճը շարունակվեց, շարունակվեց նաեւ դրամի արժեւորումը։

2008 թվականի մարտին արդեն դոլարը մոտ 300 դրամ էր, իսկ 2009-ին 370-ի շրջակայքում։ Նույն 2009-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն սկսվել էր դրանից մեկ տարի առաջ ամերիկյան բանկային համակարգից, հասավ Հայաստան ՀՆԱ-ի 14 տոկոսից ավելի անկումով։ Կարծես, ամենամեծ անկումն աշխարհում։

Այսօր Հայաստանի տնտեսությունը կայուն աճ է ապահովում, դրամը արժեւորվում է, բայց այս ամիս ստացվեցին նախ ամերիկյան  Silicon Valley Bank-ի սնանկության, ապա եւ շվեյցարական Credit Suisse բանկի սնանկության մասին լուրերը։ Դրանից հետո, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է, որ տնտեսական աճը (ինչպես դարասկզբին) պայմանավորված է շինարարության զարգացմամբ, տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, աճը հավասարապես չի բաշխվում։

Ըստ նրա` ռազմավարական պլանավորման տեսակետից կառավարությունը պետք է իրավիճակի վերլուծություն անի բոլոր ոլորտներում, սահմանի նպատակները, գնահատի նպատակների եւ իրավիճակի տարբերությունները, որոշի առաջնահերթությունները` հաշվի առնելով ֆինանսական, մարդկային եւ ժամանակային սահմանափակ ռեսուրսների հանգամանքը։ Իսկ ռազմավարական մոտեցում պահանջող խնդիրները, շեշտում է Քյուրումյանը, ունենք բոլոր ոլորտներում` սկսած պաշտպանությունից մինչեւ կրթություն եւ առողջապահություն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

  • Ի՞նչ կլինի աշխարհում, եթե միջազգային տնտեսությունը գնա 2008 թվականի ճանապարհով,
  • Ի՞նչ կլինի Հայաստանում այդ դեպքում
  • Ի՞նչ կլինի եթե հարեւան երկրների հետ եւ տնտեսական հնարավոր ցնցումները ի՞նչպես կազդեն աշխարհաքաղաքական ռիսկերի վրա։

Հայաստանի տնտեսությունը` դրսից եկող լուրերի ֆոնին. թեմայի շուրջ խոսում ենք պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ։

Back to top button