ԿարևորՀասարակություն

Երևան-Վենետիկ նոր երթուղին՝ Հայաստանը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու հնարավորություն

Մարտի 23-ին Վենետիկի Պատմական Սան Լազարո Դելի Արմենի թաղամասում Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն WizzAir-ի և Վենետիկի Մարկո Պոլոյի անվան օդանավակայանի հետ համատեղ կազմակերպել է Երևանի և Վենետիկի միջև նոր ուղիղ չվերթերի մեկնարկին նվիրված միջոցառում:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր ողջույնի խոսքում ընդգծել է նոր երթուղու կարևորությունը, մասնավորապես՝ Հայաստանն իտալական շուկայի համար որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու հնարավորությունը:

Միջոցառմանը մասնակցել են Իտալիայում գործունեություն իրականացնող տուրօպերատորներ, լրատվամիջոցների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Back to top button