

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն այսօր հիանալի հանդես եկավ և երկամարտի արդյունքում դարձավ Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։
15-ամյա Բարսեղյանը երկրորդ տեղը գրաված մարզիկին շրջանցեց 5կգ-ով։
Աղբյուր՝ armsport.am