Հայկական հարց

Լեփսիուսն ընդգրկվում է «Սպիտակ գրքի» պատրաստման աշխատանքներում․ «Հայկական հարց»

Յոհաննես Լեփսիուսը 1916-ի օգոստոսին մեկնում է Հոլանդիա, որտեղ ծավալում է հայանպաստ ակտիվ գործունեություն։ Գումարներ է հանգանակում՝ արևմտահայ գաղթականներին օգնելու համար։

Նա նաև կապ է հաստատում Պողոս Նուբարի և հայ հասարակական մի շարք գործիչների հետ։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Լեփսիուսը վերադառնում է Գերմանիա և արտգործնախարարից պահանջում է իրեն ներկայացնել հայերին վերաբերող դիվանագիտական տեղեկագրերը։

Կառավարությունը նրան ընդգրկում է «Սպիտակ գրքի» պատրաստման աշխատանքներում։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 20-րդ։

Back to top button