ԿարևորՀասարակություն

Հայաստանի ապագան կրթությունն է․ Փաշինյանը՝ ստեղծվելիք Ակադեմիական քաղաքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել ստեղծվելիք ակադեմիական քաղաքի մասին։

Տարածքը, որտեղ պետք է կառուցվի քաղաքը, գտնվում է Վահագնի թաղամասի հարևանությամբ՝ Երևանից ոչ շատ հեռու Պռոշյան բնակավայրի և Աշտարակ համայնքի միջնամասում։

Ըստ Փաշինյանի՝ քաղաքի տարածքը պետք է սկիզբ առնի Հայֆիլմ կինոստուդիայի տարածքից, որտեղ պետք է ստեղծվի արվեստների կլաստերը՝ իր ավագ դպրոցով և արվեստների համալսարանով։ Իսկ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում կունենանք տեխնոլոգիական կլաստերը, ասել է Փաշինյանը։

«Հայաստանի ապագան կրթությունն է, տեխնոլոգիաներինն է։ Այս տարածքն է, որտեղ պետք է կառուցվի Հայաստանի ապագան, և ասել եմ, որ ապագա կա»,-ասել է ՀՀ վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Back to top button