ԿարևորՀասարակություն

Երթևեկության փոփոխություն Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ:

Back to top button