Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմում ամենադաժանը եղբորս զոհվելն էր․ Գևորգ Կարապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Գևորգ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի հունիսի 30-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։ 2017-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախի հանրապետության հարավային զորամասերից մեկում։ 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է տարբեր հատվածներում՝ Ջրականից մինչև Կարմիր շուկա։

Հոկտեմբերի 25-ին հակառակորդի ավիառումբային հարվածից ողնուղեղային վիրավորում է ստացել։ Վիրավորվելուց հետո 44-օրյա պատերազմում Գևորգը կորցրեց կրտսեր եղբորը՝ Արամին, որը ժամկետային զինծառայող էր, նորակոչիկ։ Արամը զոհվեց նոյեմբերի 8-ին Շուշիում։ «Այս պատերազմում ամենադաժանը եղբորս զոհվելն էր»,-ասում է Գևորգը։

Այժմ նա վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը, միաժամանակ, աշխատում է Զինվորի տան նախագծերից մեկում։ Ամուսնացած է, ունի տղա։

Back to top button