
Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է Հայաստան՝ ներկա գտնվելու Հայաստան-Թուրքիա խաղին։

Նրա եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը, սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․ «Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»։
Ֆուտբոլային հանդիպումը կմեկնարկի 21:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: