ԿարևորՀասարակություն

Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն այցելել է ճոպանուղի` տեղում ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։

Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։

Back to top button