ԿարևորՀասարակություն

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը». հայտնի են մրցույթի հաղթողները

Մարտի 23-ին, ժամը՝ 13:00-ին,  A1 Art Space — ում տեղի ունեցավ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ՄԻՊ հաստատության հետ համատեղ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» մրցույթի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը:

Մրցույթի նպատակն է նորարական  գաղափարների և թվային տեխնոլոգիաների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Մրցույթի մասնակցության հիմնական երկու պահանջներից մեկը իննովացիոն տարրի և թվային գործիքների միջոցով իրականացման հնարավորության պայմանն էր: Այսպիսով հաղթող ճանաչված թիմերի ծրգարերի կիրառությունը կլինի հավելվածների, պոդկաստի և  AR-ի միջոցով:

Նախընտրական փուլին դիմած 38 թիմից ընտրվել է 6-ը, որոնք անցել են ﬔնթորության փուլ մարդու իրավունքների, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտների մասնագետների հետ։ Այնուհետև գաղափարները ներկայացվել են միջազգային ժյուրիի դատին։

Միջոցառման ընթացքում հնչեցին ելույթներ և պատվավոր հյուրերը թիմերին հանձնեցին մրցանակները: Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, և հայտարարվեցին 3 լավագույն գաղափարները իրենց համապատասխան թիմերով որոնք արժացան հետյալ մրցանակներին՝

  • 1-ին տեղ`  Safe Childhood 1.000.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝  Kanani Podcast 650.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա 300.000 ՀՀ դրամ

Մասնակից թիմերը գաղափարներ էին ներկայացրել երեխաների, սպառողների իրավունքների պաշտպանության,  գյուղական բնակչության տեղաշարժման խնդրների, ինչպես նաև մոբբինգի և հոգեբանակ ճնշումների ենթարկված մեծահասկաների աջակցման մեխանիզմեր կիրառելու վերաբերյալ:

Հաղթող թիմը՝ Safe Childhood նախաձեռնությունն է։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝  բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։

Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել պոդկաստերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:

Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում  հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:  

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց․ «Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»:

«Կարծում եմ, որ մրցույթն օգնել է ստեղծել համայնքի զգացում երիտասարդների շրջանում, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալներն են՝ խթանելով համագործակցությունն ու ցանցային հնարավորությունները: Այն նաև նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- ասաց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Միջոցառման ամփոփումից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու մասնակիցների և մենթորների հետ, ինչպես նաև կապեր հաստատելու՝ գաղափարները զարգացնելու նպատակով։ Միջոցառման ամփոփումից հետո, հյուրերը ունեցան հնարավորություն շփվելու միջոցառման մասնակիցների հետ, ինչպես նաև  կապերի հաստատելու հյուրերի և հնարավոր դոնորների հետ:

Back to top button