Հաջողության նոտա

Երջանկությունն ամբողջական է, երբ հայրենիքում ես. Մերի Խաչերիանի «Հաջողության նոտան»

Mary’s food and desserts ընկերության հիմնադիր, լիբանանահայ Մերի Խաչերիանը երազել է դառնալ մանկաբույժ, բայց դեռ դպրոցական տարիներից տարված է եղել խոհանոցային ռադիոհաղորդումներով:

Վաղ երիտասարդ տարիքում ընտանիք կազմելուց հետո սկսել է ուսումնասիրել հաշվապահական գործ և ներգրավվել ընտանեկան բիզնեսի մեջ: 2019-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան՝ միանալով այստեղ սովորող դուստրերին:

Որոշ ժամանակ անց տիկին Մերին սկսել է արևելյան քաղցրավենիքներ և ճաշատեսակներ պատրաատել տանը և վաճառել, իսկ այսօր արդեն նա կայացած բիզնեսի հիմնադիր է:

Back to top button