ԿարևորՔաղաքական

Գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի մեսիջը. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում, թվիթերի իր էջում գրել է պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության ուղղությամբ գրանցված առաջընթացով։ Գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի մեսիջն այդ առաջընթացի վերաբերյալ»,-գրել է Պատելը՝ կիսվելով ՀՀ վարչապետի գրառմամբ։

Նախօրեին Փաշինյանը թվիթերում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է լինելու, և այն հիմնված է լինելու ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։

«Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել էր Փաշինյանը։

Back to top button