

1915-ի հոկտեմբերին Յոհաննես Լեփսիուսը հանդիպում է տարբեր կազմակերպություններ ներկայացնող ավելի քան 50 միսիոներների հետ։ Նրանք քննարկումից հետո ուղերձ են հղում Գերմանիայի կառավարությանը՝ կոչ անելով միջամտել և դադարեցնել հայերի կոտորածը։ Կոչը մնում է անպատասխան։
Լեփսիուսը որոշում է Արևմտյան Հայաստանում ձեռք բերած փաստերը հրատարակել և ներկայացնել հանրության լայն շերտերին։
1916-ի գարնանը գիրքը հրատարակվում է խստացված գրաքննության պայմաններում և բաժանվում է տարբեր կառույցների ու անհատների։ Այդ գործում Լեփսիուսին օգնում են նրա ընտանիքի անդամներն ու երկու ընկերները։
Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 19-րդ։