Հատվող եթեր

Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ․ կրթական «դարբնոցը» 90 տարեկան է․ «Հատվող եթեր»

Դեռևս 1932 թվականին՝ հանրապետությունում քիմիական արդյունաբերության զարգացմանը զուգահեռ և քիմիկ-տեխնոլոգներ պատրաստելու պահանջով, ինդուստրիալ տեխնիկումում գործող քիմիական մասնագիտության բաժնի բազայի վրա հիմնադրվեց Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը։

Այսօր արդեն պատկառելի տարիքով հսկան՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը, իր բուռն գործունեությամբ շարունակում է կերտել իր պատմությունը։

Ու չնայած կրթօջախը տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է, սակայն անփոփոխ են մնացել դեռևս հիմնադիրների ստեղծած ուսուցման բարձր որակն ու լավագույն ավանդույթները։ Կրթական դարբնոց, որտեղ դասավանդում են հմուտ և բարձրակարգ մասնագետներ, ստեղծված են կրթական բարենպաստ, ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ, պատրաստում են ժամանակի պահանջներին համահունչ, որակյալ և մրցունակ մասնագետներ: Կրթօջախ, որտեղ սովորելը հաճելի է ու հետաքրքիր, քանզի քոլեջի գերխնդիրը որակյալ կրթության ապահովումն է, արդյունավետ ուսումնական, մեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեության ծավալումը:

Զրույց Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Քրիստինե Աբրահամյանի հետ:

Back to top button