
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնության 5-րդ տուրում հայ շախմատիստուհիներից հաղթել են միայն Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը:
Մկրտչյանը սպիտակներով 40-րդ քայլին հաղթել է ռումինացի Միհայելա Սանդուին, Կոբակն էլ սպիտակներով 54-րդ քայլին պարտության է մատնել իսպանացի Մոնիկա Կալցետային:
Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի և Աննա Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
5 տուրից հետո հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեցող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 4-ական միավոր և ընդամենը կես միավոր են զիջում աղյուսակը գլխավորող ռումինացի Իրինա Բուլմագային ու լեհ Օլիվիա Կիոլբասային: Մարիամ Մկրտչյանն ունի 3,5 միավոր, Աննա Սարգսյանը և Պոլինա Կոբակը` 3-ական, Սուսաննա Գաբոյան` 2:
Մարտի 23-ին կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը: